Bitcoin կրիպտոարժույթի գինը վերջին շրջանի ամիսներ տևած անկումից հետո առաջին անգամ հատել է 50 հազար ԱՄՆ դոլարի շեմը։
Այս մասին տեղեկանում ենք CoinMarketCap-ի հաղորդած տվյալներից։
Այն մի պահ հատել է 50 հազար դոլարի շեմը, սակայն արագ նորից հետ է վերադարձել այդ շեմից ներքև։ Այս պահի դրությամբ արդեն Bitcoin-ը կրկին հատել է 50 հազարի շեմը։ Գինը փոփոխվում է շատ արագ։