Աշխարհի ամենաբարձր գագաթներից մեկը նվաճելիս ձնաբքի մեջ են հայտնել, այնուհետև զոհվել 5 լեռնագնացներ։
Այս մասին տեղեկանում ենք Բալկարիայի ԱԻՆ-ից։
Նշվում է, որ լեռը բարձրացող լեռնագնացների թիվը 19 է եղել։ Նրանք բոլորը հայտնվել են ձնաբքի մեջ ու օգնություն խնդրել։
Ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել միայն 14 լեռնագնացի, որոնք այժմ բուժօգնություն են ստանում հիվանդանոցում։
Նշվում է, որ զոհված լեռնագնացները դեպքի պահին 5400 մետր բարձրության վրա են եղել։