Այսօր ՀՀ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որոնք են Կառավարության 2022 թվականի բյուջեի նախագծի առաջնահերությունները։
Նա նշեց, որ հաջորդ տարվա բյուջեն 3 առաջնահերթությունների վրա է հիմնված․ Առաջին` անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը` ենթակառուցվածքների զարգացում, երրորդը` կրթության և գիտության արդիականացում։
Վարչապետն ասաց, որ հատկապես ուշադրություն է դարձվելու անվտանգությանը, քանի որ առանց դրա մնացած իրականացնել հնարավոր չէ։
Փաշինյանի խոսքով՝ կարևոր է ոչ միայն բանակի կարողությունների արդիականացումը, այլ նաև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումն ու Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրականացումը։
Վարչապետը խոսեց նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումից, նշելով, որ այն կարող է որակապես փոխել Հայաստանի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը։