Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալաֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գագաթնաժողովից հետո Էրդողանը հայտարարել է, որ առանձնազրույց է ունեցել Ֆրանսիայի և Իտալիայի նախագահների հետ, որոնց առանցքային թեմաներից մեկը եղել է պաշտպանական արդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր։
Նշվում է, որ համագործակցության առաջին փուլը լինելու է նոր սերնդի SAMP/T համակարգերի համատեղ արտադրության համար տեխնիկական հարցերով բանակցությունների վերսկսումը։
Թուրքիան SAMP/T համակարգերի արտադրությունն իրականացնող իտալաֆրանսիական Eurosam կոնսորցիումի հետ համատեղ արտադրության մասին համաձայնագիր էր ստորագրել 2018 թ. հունվարի 5-ին, իսկ ստորագրությունը հետ էր կանչել 2021 թ․ մարտի 12-ին։