Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտահարկի համակարգը Երևանում սահմանափակելու, ապա աստիճանաբար հանելու մասին օրենքի նախագիծը։
Վերջինս ներկայացրել է ՀՀ կառավարությունը։
Այսպիսով՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն անցավ 57 կողմ ձայնով։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է հիփոթեքի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի ծրագիրը Երևանում աստիճանաբար հանել՝ մինչև 2025 թվականը։