Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 18-ին՝ փակ ֆորմատով։
Նշվում է, որ Մակունցը հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին ու իրավիճակին, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից իրեն ուղղված հարցերին։