Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ եռակողմ հանդիպում է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Մակրոնի միջև։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո։