Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայերեն լեզվով գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ անդրադառնալով իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
Նա նշել է, որ Փաշինյանին է փոխանցել Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին։
Անաստասիադեսը գրել է, որ Հայաստանն ու Կիպրոսը ունեն սերտ հարաբերություններ, որում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը։
ԵՄ Գերաստիճան Խորհրդաժողովին բարեկամական հանդիպում ունեցայ 🇨🇾 ՀՀ 🇦🇲 Վարչապետ Նիկոլ Բաշինեանի հետ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զօրակցութիւնը Հայաստանի եւ իր ժողովուրդին։Մեր երկիրները կը վայելեն սերտ յարաբերութիւն մը որուն մէջ անուրանալի է Կիպրահայ գաղութին դերը։ pic.twitter.com/Bsb3d1omRb
— Nicos Anastasiades (@AnastasiadesCY) December 15, 2021