«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ Ռոնալդուի գործակալն արդեն բանակցում է «Բարսայի» ղեկավար Ժոան Լապորտայի հետ, իսկ պորտուգալացին Պիկեի միջոցով անձամբ Չավիի հետ։
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն դժգոհ է ՄՅՈւ-ի նորանշանակ մարզչից և ցանկանում է արդեն մյուս ամիս՝ հունվարին, լքել անգլիական ակումբը։ Այսպիսով՝ գործարքը կարող է կայանալ շուտով։