Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բավական կոշտ է արտահայտվել թիմում ու առաջնությունում տիրող իրավիճակի մասին։
Իսպանացի մասնագետի խոսքերը փոխանցում է Sport.es-ը։
Չավին նշել է, որ թիմում վիճակը ծայրահեղ ծանր է ու 17-18 ֆուտբոլիստներ չեն կարող օգնել թիմին։
Նրա խոսքով՝ մրցաշարն անազնիվ կերպով է ընթանում, բայց իրենք այլ ելք չունեն, պետք է պայքարեն այն խաղացողներով, որոնք կարող են դաշտ դուրս գալ։
Իսպանացին նշել է նաև, որ «Մալյորկայի» դեմ խաղում դաշտ դուրս գալն իմաստ չունի, բայց իրենք կձտեն վաստակել 3 միավոր։