Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Հայաստան-Թուրքիա բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։
Այս մեղադրանքը Ռուբինյանն անպատասխան չթողեց ամբիոնից կոշտ պատասխան տվեց ընդդիմադիրին։
Նա ասաց, որ ինքը բավական համբերատար ու, գուցե, նաև բարեհամբույր մարդ է, բայց կա՞ «Հայաստան» խմբակցությունում մեկը, ով կարող է կանգնել իր դիմաց ու ասել, որ ինքը ազդեցության գործակալ է։ Նրա խոսքով՝ չկա այդպիսի մարդ ու չի կարող լինել, քանի որ նախ դա լիովին անհիմն պնդում է, և հետո՝ դրան ի պատասխան ինքը կարող է մոռանալ, որ համբերատար և բարեհամբույր է։

