Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի․ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունը

Հրապարակող՝

Boris Bakhshiyan

Ամենադիտվածներ

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու մասով համաձայնություն տալու միջնորդությունները։

Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-ի պաշտոնական էջից։

«Սույն թվականի հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։

Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունները բավարարել», – ասված է ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունում:

Ամենաթարմ