Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը ոչ այնքան վտանգավոր է վարակվածների առողջության համար, որքան SARS-CoV-2-ի նախորդ տեսակները, մահացության նվազումը հարաբերվում է վիրուսի «կենսաբանական էության» հետ, հայտարարել Է բելգիացի վիրուսաբան, KU Leuven համալսարանի դասախոս Մարկ Վան Ռանստը:
Նա նշել է, որ «Օմիկրոն»-ը շատ ավելի վարակիչ է, որը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն։
Մասնագետը նաև նշել է, որ կորոնավիրուսի նոր շտամների առաջացման հավանականությունը դեռևս մեծ է:
«Վիրուսի «բանականությունը» ենթադրում է, որ այն չպետք է հանգեցնի մահվան», – ասել է Վան Ռանստը ՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին եվրոպական պետությունների մեծ մասը կարող է վերացնել բոլոր հակահամաճարակային սահմանափակումները։