Պահպանեք ձեր առողջությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է առողջ ապրելաձև, մաքուր բնական սնունդ (դժվար է), բնական միջոցներով բարձր պահել օրգանիզմի դիմադրողականությունը:
Գիտականորեն ապացուցված է, որ մեղվաբուծության պրոդուկտ հանդիսացող ակնամոմը (прополис) իմունոմոդուլյատոր է: Այն հաճախ օգտագործում են շնչուղիների բակտերիալ բորբոքումների ժամանակ: Կարելի է պատրաստել սպիրտային՝ 10%, 20% և ջրային լուծույթներ:
Սպիրտային լուծույթի պատրաստում.
որպեսզի ակնամոմը հեշտ մանրացվի, այն նախորոք սառեցնում են սառնարանում: Մուգ ապակե տարայի մեջ լցնել լավ մանրացրած 10գ կամ 20գ ակնամոմ, ավելացնել վրան 100մլ 70% սպիրտ, որ ստացվի 10%-անոց կամ 20%-անոց լուծույթ, թողնել մութ տեղ սենյակային ջերմաստիճանում 1-2 շաբաթ, պարբերապար օրը 2-3 անգամ տարան թափահարել: Լուծույթը պատրաստելուց հետո տարան տեղավորել սառը մութ տեղ, պահպանման ժամկետն է 3-4տ:
Օգտագործման եղանակը.
քանի որ ջրի կամ կաթի մեջ ակնամոմի դեղնա-շականակագույն լուծույթը դառնում է սպիտակ և դեղին նստվալքի ձևով նստում գդալի կամ բաժակի պատերին, անհրաժեշտ է, որ լուծույթը լցնել ջրի կամ կաթի մեջ, և ոչ՝ հակառակը: 1ճ.գդ.ջրին կամ կաթին ավելացնել 10-15 կաթիլ մեծերի համար, 5-7կաթիլ երեխաների համար, ընդունելուց անմիջապես հետո կարելի է խմել 1/4 բաժակ ջուր կամ կաթ: Օգտագործվող ջուրը կամ կաթը լինի եռացրած սառեցված:
Կարելի է անգինայի ժամանակ ողողել կոկորդը՝ 100մլ ջրի մեջ ավելացնել10մլ ակնամոմի լուծույթ մեծերի, 5մլ երեխաների համար:
Ցանկալի է երեխաների համար օգտագործել ջրային լուծույթը, որը վաճառում են դեղատներում:
Եթե մեծահասակը սպիրտից ունի անտանելիություն, նույնպես կարող է օգտվել ջրային լուծույթից:
Ակնամոմից ալերգիայի դեպքում հրաժարվեք լուծույթներից:
Եղեք առողջ։