Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ Բայդենի հեռախոսազրույցը տեղի կունենա առավոտյան ժամը 10:30-ին EST:
Ըստ rferl-ի, Վաշինգտոնն իր դաշնակիցներին դրդելու է ռուսական նավթի հնարավոր ներմուծման արգելքին՝ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման ֆոնին:
Կարծում եմ՝ այլընտրանքի առաջարկը կստանան ԵՄ լիդերները: Այնուհետև կսկսվի նավթի ու առհասարակ՝ վառելիքի գների կտրուկ անկումը, որը կպարալիզացնի ռուսական տնտեսության վերջին կենդանության նշանները:
Հ.Գ. Դեռևս չեմ խոսել Ջոյի հետ, բայց ոնց հասկացա Սին Ծին Պինին տեղն են գցել, մնում է Պուտինին ծալեն: Եվ իհարկե, Բրիտանական արքայադուստրն իր սուրը կմխրճի գիշերային թագավորի մարմինը և կվերանա մահվան կայսրությունն առհավետ: Հետո նաև կվերանան երկու տարածաշրջանային արյունարբու թագուհիներն, ըստ լեգենդի:
Իսկ մենք արդեն թանկ վճարել ենք, հուսամ այդ տուրբուլեցիայի մեջ մեզ դեր չի հասնի՝ ևս մեկ կործանիչ հարված:
Մեռած աշխարհը կկանաչի, կծաղկի և բոլորս կապրենք հաշտ ու համերաշխ»: