Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ պատժամիջոցների ցուցակներն արդեն պատրաստ են և շուտով կհրապարակվեն։
Նրա խոսքով՝ Արևմուտքը Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարել՝ նշելով, որ պատժամիջոցները կապված չեն հատուկ ռազմական գործողության հետ։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն վարում: