ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է իրականացվել։ Նրա խոսքերը ներկայացված են դիվանագիտական գերատեսչության կայքում։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ ՊՆ-ն կազմակերպում է մարդասիրական միջանցքներ և բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանում։
«Չնայած սրան, Եվրամիությունը ոչ մի կերպ չի ազդում Կիևի վրա, որպեսզի ուկրաինացի ազգայնականները չթաքնվեն խաղաղ քաղաքացիների հետևում՝ կիրառելով նրանց որպես «մարդկային վահան» և արգելափակելով նրանց ելքը դեպի Ռուսաստան»,- ասել է նա։