Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։ Նկար է հրապարակել նաև ՀՖՖ-ն:
Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: