Ալեքսանդր Վուչիչը հաղթանակ է տարել Սերբիայի նախագահական ընտրություններում ու կշարունակի ղեկավարել երկիրը:
Նա նշել է, որ ստացել է 2 միլիոն 245 հազար ընտրողի ձայնը։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Վուչիչը հավաքել է ձայների 71,98 տոկոսը։
Նախագահական ընտրություններից բացի, Սերբիայում անցկացվել են նաև խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։