ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնել է, որ Armenia միասնական տաղավարով հայկական ոլորտային ընկերություններն ապրիլի 12-14-ը մասնակցել են Մոսկվայում կայացած ExpoElectronica էլեկտրոնային բաղադրիչների, մոդուլների և բաղկացուցիչ մասերի ամենամյա միջազգային 24-րդ ցուցահանդեսին:
«Ոլորտային ընկերությունները տաղավարի այցելուներին են ներկայացրել իրենց ընկերության արտադրանքը և մատուցվող ծառայությունները: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցած ամենօրյա հանդիպումների ընթացքում, ընկերությունները հաստատել են նոր գործընկերային հարաբերություններ և ձեռք բերել նախնական պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության նպատակով:
- Հողի գաղտնիքը. ցուցահանդես՝ Պատմության թանգարանում
- Ցուցահանդես՝ Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին խորագրով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 350 ընկերություն 9 երկրից։ ExpoElectronica ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում անցկացվել են ավելի քան 25 տարաբնույթ միջոցառումներ, որին մասնակցել են շուրջ 80 բանախոսներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: