ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ հուլիսի 4-ին անցկացվել է հանդիսավոր արարողություն։
«Հրամանատարությունը անձնակազմին ներկայացրել է զորամասի ստեղծման պատմությունը, անցած փառավոր մարտական ուղին, իրենց խիզախությամբ և բանակաշինության գործում նշանակալի ներդրմամբ աչքի ընկած սպաներին ու զինվորներին:
- Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
Զորամասի հրամանատարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին բարեխիղճ ծառայության համար, պատվոգրերով խրախուսել մարտական պատրաստության բարձր արդյունքներ ցուցաբերած և օրինակելի զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։