Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Գերմանիան Ուկրաինային նոր զինտեխնիկա է մատակարարում, որի որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ գերմանական բանակում։
«Ինքնագնաց հաուբիցներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ՀՕՊ համակարգեր, հրետանային ուղղորդման ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Այդ համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ մինչ այժմ դրանցից շատ փոքր մասն է արտադրվել, իսկ որոշները նույնիսկ ժամանակ չեն ունեցել գերմանական զինված ուժերում շահագործվելու համար»,- Շոլցի խոսքերն է մեջբերում Globe and Mail-ը։