fbpx
Առողջապահություն

5 բաղադրատոմս, որոնք կբարելավեն ձեր տրամադրությունն ու արտաքին տեսքը

5 բաղադրատոմս, որոնք կբարելավեն ձեր տրամադրությունն ու արտաքին տեսքը:

1. Ելակ, կիտրոն ու ռեհան

Այս ըմպելիքը շատ օգտակար է: Ռեհանը բարելավում է օգտակար նյութերի ներծծումն ու ամրացնում է նյարդային հայուսվածքները, ելակը բարձրացնում է իմունիտետը, օգնում է կարգավորել զարկերակային ճնշումն ու ամրացնում է անոթների պատերը, իսկ կիտրոնը օգտակար է նյութափոխանակության խանգարումների, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, միզաքարային հիվանդությունների ու մրսածության դեմ պայքարում:

2. Հապալաս ու նարինջ

Հապալասը բարելավում է տեսողությունն ու հիշողությունը: Այն հանդիսանում է քաղցկեղի ու վաղաժամ հայտնված կնճիռների հիանալի կանխարգելիչ բուժում: Պանտոթենիկ թթուն, որը առկա է հապալասում, արագացնում է նյութափոխանակությունը:
Նարինջը նպաստում է ամբողջ օրգանիզմի ամրապնդմանը: Այն նաև դրական է ազդում մարդու սրտանոթային համակարգի, նյարդային ու էնդոկրին համակարգերի վրա: Նարինջը խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում, քանի որ այն աչքի է ընկնում ցած կալորիականությամբ:

3. Ելակ, կիտրոն ու վարունգ

Շատերի համար կարող է զարմանալի լինել այն, որ այս 3 բաղադրիչները կարող են հադես գալ մեկ ըմպելիքում, սակայն դա այդպես է: Ելակի օգտակարության մասին մենք արդեն խոսել ենք: Կիտրոնը նպաստում է քաշի կարգավորմանը, նվազեցնում է «վատ» խոլեստեևրինի մակարդակն ու դանդաղեցնում է ծերացման պրոցեսը:

Վարունգը շատ օգտակար է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են նիհարել, քանի որ նրա 100 գրամում առկա է ընդամենը 15 կալորիա: Բացի այդ, թարմ վարունգը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը:

4. Նարինջ ու համեմ

Նարինջի օգատակար հատկությունների մասին արդեն խոսել ենք, իսկ ահա գինձը օգտագործվում է ցավի թուլացման, պոտենցիայի բարելավման ու ստամոքսային խանգարումների բուժման համար:

5. Հապալաս ու նարդոս

Հապալասի օգտակար հատկությունների մասին ևս խոսել ենք, իսկ ահա նարդոսը գործում է որպես հակասեպտիկ, սպազմոլիտիկ ու հանգստացնող միջոց: Նարդոսի բույրը օգնում է ազատվել լարվածությունից ու թուլանալ:
Այս ըմպելիքները անհրաժեշտ է պահել սառնարանում 3 օրից ոչ ավել

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ