«Կասկադ» համալիրի վերին հատվածում՝ անավարտ շինարարության տեղում, ճարտարապետական աշխատանքներ իրականացնելու համար համայնքը տևական ժամանակ բանակցություններ է վարում:
Այժմ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Առաջիկայում ծրագրի իրականացման առնությամբ կլինեն առավել մանրամասն քննարկումներ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։