ԱՄՆ-ում հետախուզման մեջ են մտել մի զույգի, ով սիրով է զբաղվել բեյսբոլի մարզադաշտում՝ երկրպագուների աչքի առաջ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։ Տղամարդուն և կնոջը հանդիսատեսը նկատել է հակառակ ամբիոնից:
Զույգը նստել է հետևի շարքերում և, ըստ ականատեսի տեսագրության, «մի քանի վայրկյան» զբաղվել են դրանով։ Օքլենդի ոստիկանությունը միջադեպի մասին իմացել է խաղի ավարտից հետո և այժմ հետաքննություն է անցկացնում։ Եթե սիրահարներին հայտնաբերեն, նրանց սպառնում է մինչև վեց ամսվա ազատազրկում, ինչպես նաև հազար դոլարի տուգանք (մոտ 60 հազար ռուբլի)։