Բրնձը հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, վիտամիններով, մանրաթելերով, հանքանյութերով։ Բրինձը գրեթե 80%-ով բաղկացած է բարդ ածխաջրերից, որոնք ապահովում են մարմնի մկանային հյուսվածքների երկարաժամկետ էներգիայի մատակարարում: Բրնձի սպիտակուցը պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ 8 ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների ստեղծման համար։ Բրինձը չի պարունակում սնձան՝ բուսական սպիտակուց, որը կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
Բրինձը պարունակում է E, PP, B խմբի վիտամիններ: Դրանք բոլորն անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն գործունեության համար և բարենպաստ ազդեցություն ունեն մաշկի, մազերի և եղունգների վիճակի վրա: Բրինձը հարուստ է նաև մեր օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով՝ կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, կալցիում, յոդ և սելեն։ Մեծ քանակությամբ կալիումը չեզոքացնում է աղի ազդեցությունը, որը օրգանիզմ է մտնում այլ մթերքներից։ Բրինձն ինքնին գործնականում աղ չի պարունակում, ինչը օգտակար է դարձնում սրտանոթային համակարգի, երիկամների և միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Աղի և ավելորդ ջրի հեռացումը ոչ միայն բարելավում է նյութափոխանակությունը, այլև նպաստում է քաշի կորստին, ուստի բրինձը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր ձգտում են նիհարել:
Բրնձի մեջ պարունակվող մանրաթելն ու օսլան բարենպաստ ազդեցություն են ունենում ստամոքսի վրա՝ պարուրում են լորձաթաղանթը` նորմալացնելով նրա աշխատանքը։ Օսլան ներծծվում և մարսվում է դանդաղ, որն ապահովում է գլյուկոզայի մշտական մատակարարում արյան մեջ՝ դրանով իսկ կարգավորելով շաքարի մակարդակը շաքարախտով հիվանդների մոտ: Բրնձի օգնությամբ դուք կարող եք մաքրել օրգանիզմը վնասակար տոքսիններից։
Բոլոր օգտակար հատկությունների շնորհիվ բրինձը խորհուրդ է տրվում նորածիններին որպես առաջին հավելյալ սնունդ։
Բրինձի բոլոր օգտակար հատկությունները պահպանելու համար խորհուրդ չի տրվում այն եռացնել մեծ քանակությամբ ջրի մեջ, ապա ողողել։ Նման բրինձը կստացվի փխրուն, բայց զուրկ կլինի սննդային արժեքից և համից։
Լավագույնն այն է, որ բրինձը եփել բրնձի կաթսայում, բայց եթե չկա, ապա բրնձի պատրաստման համար հարմար է հաստ կաթսա։
Խոհարարության մեջ բրինձն օգտագործում են առաջին, երկրորդ և քաղցր ուտեստներ, կողմնակի ուտեստներ, աղցաններ, կարկանդակների միջուկներ, աղացած միս պատրաստելու համար։