fbpx
Իրավական

Եղեգնուտում 27-ամյա երիտասարդը բենզասղոցով 15 ծառ է հատել. նա տեղափոխվել է բաժին

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 24-ին Եղեգնուտ գյուղում ստուգման են ենթարկել կայանված «ԳԱԶ-52» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան. այն բեռնված է եղել մոտ 3,5 խմ փայտանյութով:

Վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Եղեգնուտ գյուղի հարակից տարածքից բենզասղոցի գործադրմամբ հատել է մոտ 15 կանգուն ծառ:

27-ամյա վարորդը ներկայացվել է ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ ավտոմեքենան՝ տեղափոխվել բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ