fbpx
Աշխարհ

Ուկրաինան կգնի 11 ամերիկյան Puma-LE հետախուզական անօդաչուներ

Ուկրաինայի թվային վերափոխման նախարարությունը կգնի ամերիկյան արտադրության Puma-LE անօդաչու թռչող սարքերի 11 համալիրներ: Այդ մասին հայտնել 1 թվային վերափոխման նախարար Միխայիլ Ֆյոդորովը:

«Ուկրաինայի զինված ուժերի համար գնելու ենք Puma-LE անօդաչուների 11 հզոր համալիրներ: Դրանց արժեքը 540 մլն գրվնա է (14,6 մլն դոլար): Դրոնները հանդերձված են սովորական եւ վեցակի մեծացմամբ ջերմացուցային խցիկով»,-նա գրել Է Telegram-ալիքում:

Նախարարը հավելել Է, որ սարքերը կարող են հաղթահարել մինչեւ 60 կիլոմետր տարածություն: Puma մակնիշի անօդաչուն մշակվել Է AeroVironment ամերիկյան ընկերության կողմից, որը համագործակցում Է ԱՄՆ-ի իշխանությունների հետ եւ Ուկրաինային օգնում մատակարարումներով: Անօդաչուների արժեքը կազմում Է 250 հազար դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ