Սթրեսը սպանիչ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։ Մեր մաշկը բացառություն չէ։ Այն, հայելու նման, արտացոլում է բոլոր ներքին պրոցեսները, սթրեսն իր հետքն է թողնում մաշկի վրա, գրել է «МедикФорум»-ը։
Կոսմետոլոգ Տատյանա Եվստիգնեևան ավելի մանրամասն է ներկայացրել սթրեսի ազդեցության մեխանիզմները մաշկի վիճակի և արտաքին տեսքի վրա։
«Մեր կյանքում սթրեսի պակաս չկա։ Բայց ո՞վ մեզ չի թողնում թուլանալ և հանգստանալ։ Մարդիկ, ովքեր կարողանում են անել դա, արտաքնապես տարբերվում են. նրանք դեմքի ավելի առողջ գույն ունեն, ժպիտ, փայլող աչքեր, դրական կենսական տրամադրվածություն, նրանք ավելի երիտասարդ են երևում»,- նշել է փորձագետը։
Եվստիգնեեւայի խոսքով, եթե սթրեսը չհաղթահարվի, դեմքի թարմության և գեղեցիկ մաշկի մասին կարելի է մոռանալ։
«Սթրեսի ազդեցության տակ տեղի է ունենում ադրենալին և կորտիզոլ հորմոնների արտազատում։ Դրանք ռեակցիաների մի ամբողջ շարան են գործի դնում. կորտիզոլն ընդլայնում է անոթները, դրանք հյուծվում են և դառնում փուխր։
Դրա հետևանքով մաշկի վրա հայտնվում են այտուցներ, կարմիր բծեր։ Մենք դա նկատում ենք բորբոքային պրոցեսների և մաշկի գրգռվածության ձևով»,- բացատրել է կոսմետոլոգը։
Եթե մարդն ակնեի կամ էկզեմայի գենետիկ հակում ունի, ապա անոթների հետ կապված խնդիրները կարող են ներսից գործի դնել այդ պրոցեսները։
Կորտիզոլի բարձր քանակությունը սթրեսի ժամանակ այն միշտ բարձր է, վատ է ազդում հյուսվածքների ռեգեներացիայի վրա, դանդաղեցնում է կոլագենի, գիալուրոնային թթվի արտադրումը։ Իսկ այդ բաղադրիչներն անմիջականորեն ազդում են մաշկի առաձգականության և ճկունության վրա. ավելի արագ են հայտնվում առաջին կնճիռները, կախվում են հյուսվածքները, ձեռք ենք բերում պտոզ, նշել է մասնագետը։
Եթե սթրեսն առկա է ձեր կյանքում ամեն օր, դա վկայում է այն մասին, որ եկել է ինչ-որ բան փոխելու ժամանակը։ Եվ գեղեցիկ մաշկը միակ մոտիվացիան չէ։ Չէ՞ որ սթրեսը նույնպիսի կործանարար ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, ամփոփել է փորձագետը։