fbpx
Աշխարհ

Սառնամանիքներ Ամերիկայում, Կանադայում և Ճապոնիայում

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում ձնաբքի և ցուրտ եղանակի զոհ է դարձել մոտ 46 մարդ։ Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգում, գրում է BBC-ն։

Վատ եղանակի՝ ուժեղ սառնամանիքների, քամու և առատ ձյան պատճառով ԱՄՆ-ում վերջին օրերին չեղարկվել են հազարավոր չվերթեր։ Սուրբ Ծննդյան նախօրեին երկրում ավելի քան 200 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից։

Սաստիկ փոթորիկը հարվածել է հատկապես Նյու Յորքի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուֆալո քաղաքին։ Այնտեղ ձնակույտերը հասել են 2,5 մետրի, իսկ շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել հասնել շատ տարածքներ:

Կանադայի մեծ մասը նույնպես հայտնվել է ձմեռային փոթորկի թիրախում: Օնտարիոյում և Քվեբեկում սաստիկ սառնամանիքների պատճառով 4 մարդ է մահացել, հարյուր հազարավոր քաղաքացիներ զրկվել են էլեկտրաէներգիայից:

Զոհեր կան նաև Ճապոնիայում: Ձյան առատ տեղումների հետևանքով 17 մարդ Է զոհվել, 90-ից ավելին ստացել է տարբեր վնասվածքներ, հարյուրավոր տներ մնացել են առանց Էլեկտրականության:

Զոհվածներից շատերը տանիքներից ընկել են մաքրման աշխատանքի ժամանակ կամ թաղվել են ձյան հաստ շերտի տակ: Ճապոնիայի հյուսիսում մինչև կիրակի տասնյակ գնացքներ ու ավիաչվերթեր են հետաձգվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ