Չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին փետրվարին կայցելի Գերմանիա և Բելգիա՝ բարելավելու Պեկինի հարաբերությունները Եվրամիության (ԵՄ) հետ: Չինական կողմը ցանկանում էր վերսկսել հարաբերությունները Եվրոպայի հետ, հայտնում է Politico-ն։
Դիվանագիտական երեք աղբյուրներ հրապարակմանը հայտնել են, որ Վան Ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և կայցելի ԵՄ կենտրոնակայան։ Ընդ որում, նրա՝ Բրյուսել մեկնելու ստույգ ժամկետները դեռ որոշված չեն։
Politico-ն գրում է, որ Չինաստանը մտադիր է դիվանագիտական ներգրավվածության միջոցով վերականգնել ավելի ջերմ հարաբերությունները Եվրոպայի հետ՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները մնում է երկրի գլխավոր ռազմավարական մրցակիցը։