Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր՝ փետրվարի 18-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Տեղական ժամանակով 13:35-ին քարտուղար Բլինքենը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- ասված է պետքարտուղարության հրապարակած օրակարգում։