Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգը տեղի կունենա հաջորդ տարի։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ ներկայում բանակցություններ են ընթանում, ժամկետների հարցն է քննարկվում։
«Նախապես քննարկվում է, որ համերգը կարող է լինել հաջորդ տարի՝ մայիսին կամ հունիսին։ Վերջնական ժամկետն իրենք կհայտնեն բանակցություններից հետո»,- ասաց Անդրեասյանը։