fbpx
Աշխարհ

Մակրոնը Սահմանադրական խորհրդին է հանձնել միգրացիոն վիճահարույց օրինագիծը. Euronews

Չորեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած ներգաղթի կանոնների խստացման օրինագիծը նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ կուղարկվի Հանրապետության Սահմանադրական խորհուրդ՝ հաստատելու դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։ Այդ մասին ճեպազրույցում ասել է նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ, նախարար-պատգամավոր Օլիվիե Վերանը։

Նա խոստովանել է, որ կառավարությունն ի սկզբանե տեղյակ էր, որ ներգաղթի մասին օրենքների բարեփոխումը «վտանգավոր առաքելություն» է լինելու։ Միաժամանակ պաշտոնյան օրինագիծն անվանել է «չափազանց օգտակար այն օտարերկրացիների դեմ, որոնք բազմիցս հանցագործություններ են կատարում»։ Վերանը պարզաբանել է, որ օրենքը կընդունվի խորհրդի կողմից հաստատվելուց հետո։

Օրինագիծը պաշտպանել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը՝ ասելով, որ այն օգուտ կբերի օրինական միգրանտներին և կպաշտպանի ֆրանսիացի աշխատողներին:

Ներգաղթի կանոնները խստացնելու մասին օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է անօրինական միգրանտների արտաքսման պարզեցում, ընտանիքի վերամիավորման ընթացակարգի բարդացում, խստացվում են ներգաղթյալների համար պետական ​​սոցիալական աջակցություն ստանալու պայմանները, ինչպես նաև խորհրդարանի հաստատած տարեկան միգրացիոն քվոտաների ներդրումը։ Բացի այդ, օրենքը պարունակում է դրույթներ Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկելու մասին այն անձանց, որոնք լրացուցիչ այլ երկրի անձնագիր ունեն, և նրանց, որոնք հանցագործություններ են կատարել Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ