fbpx
Աշխարհ

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն հայ-ադրբեջանական կարգավորումը

Եվրամիության խորհուրդն արտաքին գործերի նախարարների մակարդակով երկուշաբթի կհանդիպի Բրյուսելում՝ քննարկելու օրակարգը, որում ներառված է նաև հայ-ադրբեջանական կարգավորումը:

Միջազգային ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ քննարկման ժամանակ խորհուրդը կլսի ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի զեկույցը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վիճակի վերաբերյալ։

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ