fbpx
Աշխարհ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին օգնության համար և նրան հրավիրել Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին Զելենսկին գրել է X սոցիալական ցանցում։

Զելենսկին նշել է, որ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում խաղաղության բանաձևում, հատկապես միջուկային անվտանգության հարցում.

«Մենք նաև քննարկել ենք գլոբալ հարավի երկրներին գագաթնաժողովին մասնակցելու խրախուսման կարևորությունը և համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները այդ հարցում»։
Նախագահները քննարկել են նաև իրավիճակը ճակատում.
«Մենք համակողմանիորեն քննարկել ենք իրավիճակը ճակատում, հատկապես Խարկովի ուղղությամբ ։

Խոսել ենք Ուկրաինայի պաշտպանության, հատկապես հակաօդային պաշտպանության, հրետանու, հեռահար հրթիռների և զինամթերքի կարիքների մասին։

Ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Մակրոնին՝ Ուկրաինային Ֆրանսիայի հզոր պաշտպանական օգնություն տրամադրելու համար և հրավիրել եմ նրան մոտ ապագայում այցելել Ուկրաինա»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ