fbpx
Քաղաքականություն

Ինչպե՞ս կարող է Հատիսի հրաբխի լանջը պահպանվող տարածք լինի, իսկ գագաթը մնա Ծառուկյանին

Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է Հատիս հրաբուխ բնության հուշարձանի տարածքում կառուցվող Հիսուսի արձանին եւ դիմել պետական կառույցներին.

«Ուրեմն, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ի ճարպիկ կառավարությունը, իբր Հատիս հրաբուխ բնության հուշարձանին անձնագիր է տվել, որպեսզի, օրենքի ուժով պաշտպանի այդ բնության զարդը չարամիտ կապիտալի ոտնձգությունից։

Ու, չգիտես ինչու (իսկ իրականում լավ էլ գիտես), օրենգի ոգին պահպանելու փոխարեն, մի շատ առանձնահատուկ կապիկություն են արել։ Կառավարության որոշում են ընդունել, որտեղ Հատիս հրաբուխ բնության հուշարձանի կոորդինատները ամրագրել են, ֆիքսել որպես պետության կողմից պահպանվող տարածք, բայց երբ համադրում ենք Հետք -ի կողմից պարզած Գագիկ Ծառուկյան հիմնադրամին պատկանող հողերի քարտեզը (կապույտ գծից ներս) կառավարության որոշման մեջ արձանագրված հողերի հետ (կարմիր նշումները), զարմանալի զուգադիպությամբ պարզվում է, որ Հատիս հրաբուխը կամ Հատիս սարը, գրեթե ամբողջությամբ (չնչին բացառություններով) մնացել է որպես Գագիկ Ծառուկյան հիմնադրամի սեփականություն (շուրջ 150 հա), իսկ կառավարության «պաշտպանության» տակ են անցել այն հողակտորները, որոնք Գագիկ Ծաոուկյանը չէր սեփականաշնորհել (դարձյալ մոտավոր 150 հա)։

Հարց է առաջանում. հարգելի ՀՀ կառավարություն , ձե՞զ են էշի տեղ դրե՞լ, թե՞ դուք եք հասարակությանը էշի տեղ դնում։ Ո՞նց կարող է հրաբխի լանջը որպես հրաբուխ բնության հուշարձան լինի ու պահպանվող տարածք, իսկ գագաթը գրեթե ամբողջությամբ մնա Ծառուկյանի տրամադրության տակ։ Ստացվում է, որ Հատիսի լանջը հրաբուխ է, իսկ գագաթը՝ ո՞չ: Սա ի՞նչ ֆոկուս է։

Կարո՞ղ է դուք իրոք չեք հասկանում, թե ինչի համար է օրենքը ու ինչու է կարևոր օրենքի ոգին պահել։ Կարո՞ղ է դուք իրոք ներիքն համոզմունք ունեք, որ ձեր գործը հասարակությանը մոլորեցնելն է։ Էսպե՞ս է լինելու ձեր իրավական պետությունը։ Շարունակելու եք ձեր քաղաքական շահերի համար ծախե՞լ ամեն ինչ։ Բա դուք բոլորովին սրբություն չունե՞ք։ Էս էլ են նախկիններն ու Ղարաբաղի գեներալները ծախում։ Սա էլ հո ձեր կոտրած ձեքով եք հաստատել։ Բա մեջներիդ մի մարդ չկա՞ր, որ կանգներ ասեր՝ էսպես պետություն չեն կառուցում, եկեք օրենքի գերակայություն հաստատենք։

CPC Armenia / Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով էստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan էս հարցը, թե բացահայտես՝ դու ես բացահայտելու, դատախազությունից էլ հույս չկա
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan , ոնց կարա լանջը հրաբուխ լինի, գագաթը՝ չէ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia Շմագը ծախե՞լ եք, թե՞ նվեր եք տվել Ծառուկյանի սիրուն աչքերի համար
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Տեսե՞լ եք, ոնց են ավիրել պետության կողմից պահպանվող բնության հուշարձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Տեղյակ եք, որ հիսունից ավելի գրանցված հնավայր կա սարի վրա, բայց դրանց միայն մի մասն է պետության պահպանության տակ անցել, իսկ կեսից ավելին օրենքին հակառակ օտարվել է Ծառուկյան հիմնադրամին
ՀՀ գլխավոր դատախազություն Լա՞վ եք է պահպանում պետության շահերը, հո բան չի եղե՞լ։ մի տարուց ավելի ուսումնասիրում եք, թե ոնց են բնության հուշարձանը իրենցով արել ու չեք կարողնում հասկանա՞լ։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia
Transparency International Կոռուպցիան վխտում է։

բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում։

խնդրում եմ տարածեք

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ