fbpx
Աշխարհ

XVIII դարի ադամանդե մանյակը աճուրդի է հանվել

Sotheby’s Geneva-ն աճուրդի կհանի արիստոկրատիայի ամենատպավորիչ եւ պատմականորեն նշանակալի թանկարժեք իրերից մեկը։ Նոյեմբերին նախատեսված Royal and Noble Jewels աճուրդը կգլխավորի 18-րդ դարի շլացուցիչ ադամանդե մանյակը նույնքան շլացուցիչ նախնական գնով՝ 1,8-2,8 մլն դոլար, տեղեկացրել է Robb Report-ը։

Sotheby’s-ի տվյալներով՝ այդ հնաոճ հազվադեպ իրը՝ 300 կարատ քաշով, հավանաբար, ստեղծվել է թագավորական անձի կամ արիստոկրատի համար 1789թ. Ֆրանսիական հեղափոխությունից տասնամյակ առաջ։ Դրա ստույգ ծագումը անհայտ է, բայց ադամանդների մի մասը կարող էր լինել տխրահռչակ ադամանդե մանյակից, որը Մարիա Անտուանետը կրել է 1785թ. Լյուդովիկոս XVI-ի պալատում։

Սակայն սա զարդի միակ կապը չէ թագավորական իշխանության հետ։ Մի ժամանակ մանյակը պատկանել է Անգլսի մարքիզներին։ Անգլո-վալիական արիստոկրատական ընտանիքի անդամները մանյակը կրել են Գեորգ VI թագավորի թագադրման ժամանակ 1937թ. եւ Եղիսաբեթ II թագուհու թագադրման ժամանակ 1953թ.։ Անգլսի յոթերորդ մարքիզը զարդից բաժանվել է 1960-ականներին, ինչից հետո այն ցուցադրվել է Բնական պատմության ամերիկյան թանգարանում 1976թ.։ Ավելի ուշ այն ձեռք է բերել ասիացի մի հավաքորդ, որի մոտ այն մնացել է այդ ժամանակներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ