fbpx
Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանի 2 ներկայացուցիչ

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա և մեդալի համար կպայքարի Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հաղթանակի դեպքում մեր բռնցքամարտիկները դուրս կգան կիսաեզրափակիչ:

Վլադիկավկազում պայքարը շարունակում է Հայաստանի 6 ներկայացուցիչ:

Բացի Անուշ Գրիգորյանից և Անի Հովսեփյանից քառորդ եզրափակչում են նաև 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Այս փուլում հաղթելու դեպքում մեր բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ