Արագած համայնքի բնակիչները բողոքի ցույց են իրականացնում: Նրանք պահանջում են չվերսկսել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը: Բնակիչներից մեկը նշում է, որ նախկինում ջուրը մինչև գյուղ հասնելը 17-20 կիլոմետր ճանապարհ էր անցնում և մոտ երեք ժամվա ընթացքում հասցնում էր ինքնամաքրվել, սակայն ՀԷԿ-երի գործելուց հետո ջուրը հասնում է մոտ երեք րոպեում՝ իր հետ բերելով մի շարք վտանգավոր նյութեր, այդ թվում ծծումբ, ծանր մետաղներ և այլն:
«Տնօրենները եկել են էստեղ, մեզ ուզում են քիմիա բացատրել, բայց մենք քիմիայի միակ լավ մասնագետին, որ գիտենք, Մենդելեևն է: Եթե Մենդելեևը գա ասի, որ էտ ՀԷԿ-երը պիտի աշխատեն, ուրեմն թող աշխատեն», – ասաց բնակիչներից մեկը, ապա հավելեց որ մինչև ՀԷԿ-երի կառուցումը գյուղում ոչ մի հիվանդություն չի եղել, իսկ կառուցումից մեկ-երկու տարի անց ծառերը սկսեցին չորանալ, կարտոֆիլը հիվանդացավ և այլ հիվանդություններ առաջացան: