fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալման մանակիցներին

Միացյալ Նահանգերը հնարավոր ամեն ինչ կանի, որ պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաև այն անձանց, որոնք արել են այդ կարգադրությունը: Մարտի 21-ին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն:

«Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով առնչություն ունի դրա հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Մարտի 21-ին Գուայդոն հայտարարել է, որ իր քարտուղար Մարերոն և ընդդիմադիր պատգամավոր Վերգարան ձերբակալվել են երկրի հատուկ ծառայությունների կողմից, իսկ նրանց տներում խուզարկություններ են կատարվել: ԱՄՆ-ը և Լիմայի խմբի երկրները դատապարտել են քաղաքական գործչի ձերբակալումը, Եվրամիությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ