fbpx
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը երկարացվել է 2 տարով։ Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մանդատը ևս 2 տարով՝ մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը երկարաձգելու շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դաշնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել ՆԱՏՕ-ի արդիականացման ուղղությամբ քարտուղարի կողմից կատարվող աշխատանքներին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ