Ադրբեջանի իշխանությունները այսօր ձերբակալել և 15-30 օր կալանքի տակ են առել «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության 4 ակտիվիստի. Նրանք մեղադրվում են իրավապահների օրինական պահանջները չկատարելու մեջ:
Հայտնի է, որ 2 օրից նույն ընդդիմադիր ուժը մտադիր է ցույցեր անցկացնել երկրի մայրաքաղաքում «Ո´չ կոռուպցիային», «Ազատությո´ւն քաղբանտարկյալներին» և «Ազատությո´ւն Ղարաբաղին» կարգախոսներով։ Ուստի, Բաքվի քաղաքային իշխանությունները դրանով ցանկացել են կանխել ցույցերը:
Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչներն արդեն արձանագրել են այս խախտումներն ու հայտարարել, որ միայն այս տարվա ընթացքում նման ձերբակալության և կալանքի են ենթարկվել իրենց խմբի 50 անդամ։ Եվս 20 անդամի նկատմամբ ֆինանսական տույժեր են սահմանվել։