Կառավարության որոշմամբ կփոխվի կացարան ընդունվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Մասնավորապես «Վետերան» օթևանում կացարան կտրամադրվի.
Աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և օրենսդրությամբ նախատեսված խնամվողներ չունեցող տարեց անձանց,
«Հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն: