Սուդանի բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել բոլոր պաշտոններից հեռացնել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին, նրա օգնականներին, ինչպես նաև պաշտոնաթող անել կառավարությանը:
Al-Hadath հեռուստաընկերության փոխանցամբ՝ զինվորականները ձերբակալել են ալ Բաշիրին և մի շարք բարձրաստիճան անձանց:
Միևնույն ժամանակ ոչ պետական Al-Mashhad հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ Բաշիրը լքել է երկիրը:
Հաղորդվում է նաև, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի միջազգային օդանավակայանն այս պահին փակ է:
Շուտով Սուդանի բանակը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:
https://www.youtube.com/watch?v=PsMgRp5seL0