Թրամփն ընտրություններում նոր մրցակից ունի
By
Posted on
ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ 73-ամյա Բիլ Ուելդը հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
Ուելդի կարծիքով՝ ներկա պահին երկու ամերիկյան կուսակցությունները մրցակցում են միմյանց հետ, մինչդեռ այդ ընթացքում հասարակ ժողովուրդը տառապում է:
Նա նահանգապետ է եղել 1991-1997 թվականներին, իսկ 2016-ին լիբերալների կողմից առաջադրվել է փոխնախագահի թեկնածու: