Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալությունից հետո Էկվադորի պետական հաստատությունների կայքերն ավելի քան 40 մլն կիբերհարձակման են ենթարկվել:
Էկվադորի Տեղեկատվության և հաղորդակցության հարցերի փոխնախարարը հաղորդել է, որ կիբերհարձակման են ենթարկվել երկրի նախագահի, ԱԳՆ-ի, Կենտրոնական բանկի կայքերը: Պաշտոնյան կիբերհարձակումը չի վերագրում ինչ-որ երկրի և խոստովանել է, որ գործել է ցանցահենների լավ պատրաստված խումբ, և որ այդ ցանցահեններին գտնելը շատ խնդրահարույց է:
Նշենք, որ կիբերհարձակումները լուրջ վնաս չեն հասցրել պետական գերատեսչությունների կայքերին, պետական գաղտնիք համարվող տվյալներ չեն գողացվել, բայց փոխարենը գերատեսչությունների աշխատակիցների համար դժվարություններ է առաջացել կայքերի սեփական օգտահաշիվներ մուտք գործելու հետ կապված: