fbpx
Խորհրդարան

Հայկ Գևորգյանը պարզաբանել է «Արարատցեմենտ»-ի մասին արված իր հայտարարությունը

Ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն:

Իսկ ապրիլի 25-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն ասել է, որ Հայկ Գևորգյանն «ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով»:

Թեմայի վերաբերյալ լրագրողները հարց են ուղղել Հայկ Գևորգյանին:

«Խոսքը 2002 թվականի 1465 Ա որոշման մասին է, որտեղ 2-րդ կետով նշվում է, որ բաժնետոմսերի գինը սահմանված է 200 հազար դոլար, որը պետք է վճարվի 3 բանկային օրվա ընթացքում: Բայց դրա ներքևում կա, որ գործարանը պարտք է, պետք է մարվի և այլն: Որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ վճարում կատարվե՞լ է, թե՞ ոչ:

Բացի այդ, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ կապը Գագիկ Ծառուկյանը չի հաստատում: Ես կմեջբերեի նաև կառավարության որոշման մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի, ջրի բոլոր պարտքերը ներվում են գործարարին:

Երկրորդ՝ կհորդորեի իմ գործընկերներին ներկայացնել նաև այն իրավիճակը, թե ինչ է եղել այդ գործարանի հետ սեփականաշնորհումից առաջ՝ մեկ տարվա ընթացքում, ինչպես է գազի նկատմամբ պարտքը 1 միլիոնից դարձել 7 միլիոն, ուր է գնացել այդ ընթացքում գործարանում առկա 1.5 միլիոն դոլարի ցեմենտը»,- ասաց Գևորգյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ