Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հայտնել է, որ իր հաճախորդի մտքերը միայն «Ռեալի» հետ են կապված:
«Բեյլը նվիրված է «Ռեալին» 100%-ով: Նրա վերաբերմունքի մեջ ոչինչ չի փոխվել»,- Բարնետի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ Բեյլն ամբողջովին կենտրոնացած չէ թիմի խաղի վրա:
Բեյլը այդ խաղից հետո թիմից առանձին լքել էր մարզադաշտն ու անձնական ինքնաթիռով հեռացել Մադրիդից: