Ամերիկյան Այովա նահանգի մեծությամբ երրորդ քաղաքը` Դևենպորտը, ամբողջությամբ ջրածածկ է:
Ափերից դուրս եկած Միսսիսիպի գետը քանդել է պատվարն ու լցվել քաղաքը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով քաղաքապետին:
Տեղի իշխանությունները պատվարի ամրացման աշխատանքներ են իրականացրել, սակայն դրանք արդյունք չեն տվել:
Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Բնակչությունը տարհանվում է: